Աշխատանքի նկարագրություն
- ընկերությունում տպագրվող հայերեն, երբեմն նաև անգլերեն և ռուսերեն տեքստային նյութերի խմբագրական և սրբագրական աշխատանքների իրականացում,
- տեքստերի բարձր որակի և էթիկական ճշգրտության ապահովում և վերահսկում,
- տեքստային նյութերի փաստային, քերականական, ուղղագրական և ոճական ճշգրտության ստուգում,
- մասնակցություն մասնագիտական և սոցիալական միջոցառումներին` Ընկերության ռազմավարությանը համապատասխան,
- մասնակցություն բաժնի աշխատանքային գործունեության պլանավորման գործընթացին,
- ըստ անհրաժեշտության խմբագրական այլ աշխատանքների կատարում:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն բանասիրության կամ ժուռնալիստիկայի ոլորտում,
- հայերենի, ռուսերեն իև անգլերենի գերազանց իմացություն,
- առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
- համակարգչային ծրագրերի (մասնավորապես` MS Word, Internet) գերազանց իմացություն,
- սեղմ վերջնաժամկետներում, դինամիկ միջավայրում աշխատելու կարողություն,
- պատասխանատվության զգացում,
- HTML գիտելիքները և կայքերում խմբագրական փորձը կդիտվի որպես առավելություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.12.2015թ.: