Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Մասիս քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Ծրագրի մասնակիցները`
- կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
- կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
- բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:
Մասնակցության պայմաններ`
- բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
- բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
Անհրաժեշտ է ներկայացնել`
- ծրագրի մասնակցության լրացված հայտ,
- անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով,
- բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.01.2016թ.: