կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արմավիր քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի մասնակիցները`

  • կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:

Մասնակցության պայմաններ`

  • բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • ծրագրի մասնակցության լրացված հայտ,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով,
  • բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 17.01.2016թ.:

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։