կամ
Կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է կոմունիկացիոն կենտրոնի ղեկավար:

Աշխատանքի նկարագրություն

  • օպերատորների հմտություններին համապատասխան օպերատորների խմբերի բաժանում և հաճախորդների հեռախոսազանգերի սպասարկման կազմակերպում և կառավարում,
  • մշակված սեղմագրերի հիման վրա հաճախորդների ելից զանգերի կազմակերպում և կառավարում,
  • կոմունիկացիոն կենտրոն մուտք եղած ամբողջ տեղեկատվության մշակման, սպասարկման և վերահասցեագրման գործընթացի կազմակերպում և կառավարում,
  • կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների բարելավմանն ուղղված առաջարկությունների ներկայացում,
  • կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքներին վերաբերվող բոլոր տեսակի հաշվետվությունների ձևավորում, վերլուծում և ներկայացում: Կոմունիկացիոն կենտրոնի աշխատանքների օպտիմալացման, հաճախորդների պահանջմունքների բավարարման ինչպես նաև վաճառքների գծով KPI-ների կատարման ապահովում,
  • ցանցում առաջացած հերթերի կառավարում,
  • կոմունիակցիոն կենտրոնի աշխատակիցների մասնագիտական համապատասխանությանը վերաբերվող առաջարկների ներկայացում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեխնիկական ոլորտում,
  • բանկային օրենսդրության ընդհանուր, բանկային ծառայությունների, վաճառքներ իրականացնելու սկզբունքների, գործարար էթիկայի կանոնների խորացված իմացություն,
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • վերջին 7 տարիների ընթացքում առնվազն 2 տարվա փորձ առևտրային (նախընտրելի է հաճախորդների սպասարկման ուղղվածությամբ) բանկում,
  • MS Office:

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.02.2016թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։