կամ
Հեռախոսակապի կենտրոնի օպերատոր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հեռախոսակապի կենտրոնի օպերատոր փոստային բաժանմունքների կառավարման բաժնում:

Աշխատանքային օրեր

Երկուշաբթի-շաբաթ
Աշխատանքային ժամեր

Հերթափոխային 08:00-20:00
Աշխատանքի նկարագրություն

  • պատասխանել Երևան քաղաքի բոլոր փոստային բաժանմունքների հեռախոսազանգերին և ``Հայփոստ``ՓԲԸ թեժ գծի հեռախոսազանգերին,
  • բոլոր հեռախոսազանգերին պատասխանել առնվազն երրորդ զանգից ոչ ուշ,
  • տրամադրել ընդհանուր տեղեկատվութուն ``Հայփոստ``ՓԲԸ առաջարկների, գործող նորությունների վերաբերյալ, ինչպես նաև պատասխանել հաճախորդի հարցումներին՝ անհրաժեշտության դեպքում մատուցելով տեխնիկական աջակցություն,
  • տեղեկացնել հաճախորդներին ընկերության նոր ապրանքատեսականիների, սակագնային պլանների, ծառայությունների մասին,
  • տեղեկացնել հաճախորդին իր բողոքի լուծման կարգավիճակի և վերջնական լուծման մասին,
  • բարեկիրթ լինել հաճախորդի հետ շփման ընթացքում,
  • հաճախորդի հետ շփման ընթացքում ցուցաբերել հմտություններ հաճախորդի հավատարմությունը ամրապնդելու համար,
  • որևէ խնդրի առկայության դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
  • հստակ պատասխանել բոլոր հեռախոսազանգերին,
  • իրականացնել վերոնշյալ գործառույթների հետ որևէ կերպ կապված այլ գործառույթներ:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • անգլերենի և ռուսերենի գերազանց իմացություն, այլ օտար լեզուների իմացությունը ցանկալի է,
  • լարված պայմաններում կենտրոնանալու և աշխատելու կարողություն,
  • ղեկավարի կողմից այլ հանձնարարականների կատարում,
  • գերազանց հաղորդակցման հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 03.12.2016թ.:

ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: