Աշխատանքի նկարագրություն
- շարժական և ֆիքսված կապի ծառայությունների մասով մարքեթինգային վերլուծական աշխատանքների պլանավորում և իրականացում,
- մարքեթինգային նախաձեռնությունների կոորդինացման, իրականացման և խթանման աշխատանքների իրականացում,
- բիզնես սեգմենտի ծառայությունների բարելավմանն ուղղված ռազմավարության ձևավորում և պլանների մշակում,
- նոր արտադրանքների / ծառայությունների ստեղծում և գործող ծառայությունների բարելավում
- B2B շուկայում մարքեթինգային ռազմավարության մշակում և իրականացում:
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն մարքեթինգի, տնտեսագիտության, ֆինանսերի կամ մաթեմատիկայի ոլորտներում,
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ուղղությամբ`ցանկալի է հեռահաղորդակցության կամ ԻՏ բնագավառի վաճառքի/մարքեթինգի ոլորտում,
- մարքեթինգային վերլուծության և պլանավորման հիմունքների իմացություն,
- նախագծերի կառավարման հմտություններ,
- hաղորդակցվելու հմտություններ
- hամակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office (Excel-ի խորը իմացություն);
- հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.05.2016թ.: