կամ
Վերլուծության ավագ մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ին (Beeline ապրաքանիշ) անհրաժեշտ է վերլուծության ավագ մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • վաճառքի բիզնես և տեխնոլոգիական գործընթացների բարելավմանն ուղղված վերլուծական հաշվետվությունների և առաջարկությունների պատրաստում,
  • մարքեթինգային վերլուծական աշխատանքների իրականացում և համապատասխան հաշվետվությունների ձևավորում,
  • աշխատակիցների համար խրախուսման (մոտիվացիոն) ծրագրերի մշակման և հաշվարկման գործընթացին մասնակցություն,
  • շարժական/ֆիքսված կապի ծառայությունների և վաճառքի որակի վերաբերյալ շաբաթական/ամսեկան կտրվածքով գործառնական հաշվետվությունների վարում,
  • առանցքային ցուցանիշների վերաբերյալ համալիր/ամբողջական հաշվետվությունների պատրաստում,
  • ստորաբաժանումների աշխատանքի արդյունավետությունը գնահատող և վերլուծող մեթոդների/համակարգերի ստեղծում և լրամշակում:

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում,
  • առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ համապատասխան պաշտոնում`ցանկալի է հեռահաղորդակցության կամ ԻՏ բնագավառի վաճառքի/մարքեթինգի ոլորտում,
  • հեռահաղորդակցության հիմունքների իմացություն,
  • հաշվետվությունների պատրաստման և գործնական թղթակցության վարման հմտություններ,
  • վերլուծական մտածողություն;
  • մարդկանց հետ բարդ իրավիճակներում աշխատելու և համագործակցելու կարողություններ,
  • ժամանակը կառավարելու ունակություն,
  • փոփոխությունների և ուսուցման պատրաստակամություն,
  • համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office (Excel-ի խորը իմացություն),
  • հայերենի, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.05.2016թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։