կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի քաղաք Չարենցավանի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի մասնակիցները`

  • կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ,
  • կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին,
  • բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:

Մասնակցության պայմաններ`

  • բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան),
  • բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • ծրագրի մասնակցության լրացված հայտ,
  • անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով,
  • բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 15.10.2017թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: