կամ
Գործառնական բաժնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Գյումրի քաղաքի մասնաճյուղին անհրաժեշտ է գործառնական բաժնի ղեկավար:

Աշխատանքի նկարագրություն

  • Պլանավորում, կազմակերպում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է Գործառնական բաժնի աշխատանքները
  • «ՀԾ Գործառնական Օր» համակարգում հաստատում է բանկային գործարքներ` բանկի ներքին իրավական ակտերով սահմանված սահմանաչափերին համապատասխան
  • Իրականացնում է հաճախորդների հաշիվների սառեցում և ապասառեցում, հասանելի մնացորդի նշանակում բանկի ներքին իրավական ակտերին համապատասխան
  • Իր իրավասությունների սահմաններում հաստատում է կանխիկ գործարքներ
  • Առաջարկություններ է ներկայացնում Գործառնական բաժնի աշխատակիցներին խրախուսելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև կադրային փոփոխությունների վերաբերյալ

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական, ֆինանսական, հաշվապահական ոլորտում
  • Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային համակարգում
  •  Microsoft Office, ՀԾ Բանկ 4.0 և Outlook համակարգերի գերազանց իմացություն
  • Բանկային գործի և գործառնությունների, բանկային և քաղաքացիական օրենսդրության, հաշվապահական հաշվառման գերազանց իմացություն
  • Ղեկավարելու և առաջնորդելու ձիրք

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.09.2016թ.:

Ֆակուլտետ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: