կամ
Վարկային մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի քաղաք Լոռիի մասաճյուղին անհրաժեշտ է վարկային մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ոսկու վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` ոսկու վարկ ստանալու նպատակով Բանկի դիմած հաճախորդի փաստաթղթերի ընդունում և ստուգում,
  • Ոսկյա իրերի ստուգման և ընդունման գործընթացին մասնակցություն և դրա վերահսկում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների,
  • Ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանագրերի ձևավորում, ստորագրման և կնքման ապահովում` ըստ Բանկի ներքին իրավական ակտերով, այլ որոշումներով և հրամաններով սահմանված կարգի,
  • Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
  • Ֆիզիկական անձ հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում "Գործառնական օր" համակարգ:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում
  •  Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
  • MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.05.2017թ.:

Ֆակուլտետ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: