Աշխատանքի նկարագրություն
- Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան ոսկու վարկերի վերաբերյալ հաճախորդին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում,
- Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան` ոսկու վարկ ստանալու նպատակով Բանկի դիմած հաճախորդի փաստաթղթերի ընդունում և ստուգում,
- Ոսկյա իրերի ստուգման և ընդունման գործընթացին մասնակցություն և դրա վերահսկում` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջների,
- Ոսկու գրավով ապահովված վարկերի պայմանագրերի ձևավորում, ստորագրման և կնքման ապահովում` ըստ Բանկի ներքին իրավական ակտերով, այլ որոշումներով և հրամաններով սահմանված կարգի,
- Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան վճարային քարտերի վաճառքի և սպասարկման հետ կապված այլ գործառույթների իրականացում,
- Ֆիզիկական անձ հաճախորդի տվյալների (այդ թվում՝ կոնտակտային) և դրանց փոփոխությունների մուտքագրում "Գործառնական օր" համակարգ:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտական կամ տեխնիկական ոլորտներում
- Վերջին 3 տարիների ընթացքում առնվազն 3 ամսվա փորձ ֆինանսաբանկային (նախընտրելի է վարկավորման և (կամ) վաճառքների ուղղվածությամբ) ոլորտում,
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզվի լավ իմացություն,
- MS Office, LSoft կամ համանման ծրագրերի իմացություն:
Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.09.2016թ.: