Մեդիապլանավորման ավագ մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արմենտել ՓԲԸ»-ին (Beeline ապրաքանիշ)անհրաժեշտ է մեդիապլանավորման ավագ մասնագետ:
Աշխատանքի նկարագրություն
- Մարքեթինգային և բիզնես խնդիրների իրագործմանն ուղղված գովազդային արշավների պլանավորման և մշակման աշխատանքներին մասնակցություն:
- Շուկայում մրցակցային իրավիճակի վերլուծության և առկա մարքեթինգային գործունեության մեդիամոնիտորինգի իրականացում:
- Արտադրված և իրականացված գովազդա-հաղորդակցության արշավների արդյունավետության և որակի վերլուծություն և մոնիտորինգ:
- BTL ակցիաների և հովանավորչական նախագծերի կազմակերպչական աշխատանքների իրականացում (հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մարզահամերգային միջոցառումներ, խաղեր, տոնական միջոցառումներ)
- Գովազդա-ինֆորմացիոն ծառայությունների մատակարարների հետ փոխհամագործակցության իրականացում:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
- Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում
- ATL/BTL գովազդային արշավների/հաղորդակցության նյութերի պլանավորման, մշակման և արտադրման հետ կապված ողջ գործընթացի իմացություն և հասկացություն
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի վարժ իմացություն:
- Հաղորդակցվելու հմտություններ և ճկունություն;
- Համակարգչային գերազանց գիտելիքներ` MS Office, Сorel, Photoshop;
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.09.2016թ.: