«ՍԵՖ Ինտերնեյշնլ ՈՒՎԿ» ՍՊԸ-ի քաղաք Նոյեմբերյանի մասնաճյուղում անհրաժեշտ է գանձապահ:
Աշխատանքային օրեր
Երկուշաբթի-ուրբաթ
Աշխատանքային ժամեր
09:00-18:00
Աշխատանքի նկարագրություն
- Իրականացնել դրամական միջոցների ընդունման, տրամադրման, հաշվառման և պահպանման գործարքներ և հաստատել մուտքի և ելքի անդորագրերը,
- Իրականացնել դրամական միջոցների փոխարկում,
- Իրականացնել գրավ հանդիսացող կնքված պարկերի ընդունման և հանձնման գործընթացը,
- Յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտին մասնակցել կանխիկ դրամական միջոցների ստուգմանը և համապատասխանեցմանը համակարգի տվյալներին,
- Իրականացնել դրամարկղի ամփոփում,
- դրամարկղային մատյանի տվյալների լրացում,
- Կազմակերպության ֆինանսական վարչությանն ապահովել անհրաժեշտ տեղեկություններով ըստ պահանջի
- Պատասխանատու լինել մասնաճյուղի արխիվի համար:
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Թվերի հետ աշխատելու ունակություն
- Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
- Ճնշման տակ աշխատելու կարողություն
- Սեփական գործունեությունը պլանավորելու, կոորդինացնելու և վերահսկելու, աշխատանքային ժամանակը ռացիոնալ օգտագործելու ունակություն
- Գործնական շփման էթիկա,
- Սահուն հայերենի իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է
- MS Office ծրագրային փաթեթի (Word, Excel) և AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմայի «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.01.2017թ.: