«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Էսպաս» կենտրոնին անհրաժեշտ է գործավար:
Աշխատանքի օրեր
երեքշաբթի - շաբաթ
Աշխատանքի ժամեր
10:00-19:00
Աշխատանքի նկարագրություն
- Կենտրոնի այցելուների ընդունում և գրանցում դասընթացներին
- Կազմակերպչական առաջադրանքների իրականացում
- Նամակագրության վարում
- Մասնակցություն կենտրոնի անձնակազմի ժողովներին և արձանագրության կազմում ֆրանսերեն լեզվով
- Բանավոր և գրավոր թարգմանությունների իրականացում` հայերեն-ֆրանսերեն-անգլերեն լեզուներով
- Կենտրոնի փաստաթղթաշրջանառության իրականացում
- Գնումների իրականացում
- Գրադարանավարություն
- Կենտրոնի պատասխանատուի կողմից այլ հանձնարարությունների կատարում
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն
- Հայերենի և ֆրանսերեն գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն
- Կազմակերպչական, հաղորդակցման, ժամանակի կառավարման և խմբային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային հմտությունների առկայություն (MS Word, PowerPoint, Excel, Mozilla Thunderbird, Internet)
- Աշխատանքային կամ կամավորության փորձը նախընտրելի է
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 19.12.2016թ.: