կամ
Մենթորության ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Լույս» հիմնադրամը հրավիրում է 15-ից 25 տարեկան երիտասարդների մասնակցելու պրակտիկայի ծրագրին:

Պրակտիկան հնարավորություն կտա՝

  • ձեռք բերել արդի աշխատանքային միջավայրին անհրաժեշտ գիտելիք ու հմտություններ,
  • մուտք գործել դինամիկ աշխատանքային միջավայր,
  • ապահովել անհատական և մասնագիտական զարգացում «Լույսի» աշխարհասփյուռ համայնքում։

Պրակտիկանտի հիմնական գործառույթները ներառում են՝

  • աշխատանք հիմնադրամի ընդունարանում,
  • այցելուների ընդունում,
  • նամակագրական և հեռախոսային հաղորդակցության միջոցով հիմնադրամի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության ապահովում,
  • թիմի անդամների կողմից հանձնարարված առաջադրանքների կատարում։

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կայքում տեղադրված հայտաձևը։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 18.12.2017թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը: