կամ
Լիդերության դերը կարիերայի զարգացման գործում. բուհ-ձեռնարկություն համագործակցության նոր ձևաչափ
ԴԱՍԸՆԹԱՑ
Ծրագիրն անցկացվում է «Beeline Հայաստան», «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան», «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունների հետ համագործակցությամբ:

Ծրագրի շրջանակում մասնակիցները հանդիպում կունենան ԵՊՀ շրջանավարտ, հասարակական-քաղաքական գործիչ, «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանի հետ, ով կներկայացնի ուսանողական լիդերության և կարիերայի զարգացման միջև եղած անմիջական կապը:

Ծրագիրը հնարավորություն կտա ծանոթանալ ներայումս ՀՀ աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող ոլորտների կազմակերպություններին, իսկ վերջիններիս ղեկավարները կներկայացնեն կազմակերպությունների կադրային քաղաքականությունը:

Ավարտին բոլոր մասնակիցները կպարգևատրվեն հավաստագրերով, իսկ լավագույններին սպասում է մասնակից կազմակերպությունների կողմից պրակտիկայի կամ աշխատանքի առաջարկ:

Ծրագիրը նախատեսված է ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների, ինչպես նաև շրջանավարտների համար: 

Մասնակցել ցանկացողները կարող են լրացնել գրանցման էլեկտրոնային հայտաձևը

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ՃԱՆԱՊԱՐՀ ԴԵՊԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է վեբինարների միջոցով ուսանողներին ծանոթացնել անձնային ու մասնագիտական զարգացման, տեղական ու միջազգային աշխատաշուկայի առանձնահատկություններին:
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
«UNIVERSITY TOUR» ՆԱԽԱԳԻԾՆ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՆԱԵՎ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ
Այսօր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Global Media Lab» կազմակերպության համագործակցության շրջանակում անցկացվեց կրթական ոչ ֆորմալ սեմինար:
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ. ԻՆՉՊԵ՞Ս ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆ
Այս կարևոր հարցի պատասխանը ԵՊՀ ուսանողներին այսօր տվեցին նյույորքաբնակ մասնագետները: