կամ
Բիզնեսի զարգացման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Հայփոստ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է բիզնեսի զարգացման մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Նոր ապրանքների մշակում
  • Մանրակրկիտ վերլուծության և առաջարկների հիման վրա նոր ծառայությունների մշակում
  • Բիզնեսի նոր ապրանքների (ծառայություններ, բջջային հավելվածներ) համար տեխնիկական բնութագրերի և ներքին արդյունավետ գործիքների մշակում
  • Վերլուծություն, դիտահսկում, զեկուցում
  • Վիճակագրական և ֆինանսական տեղեկությունների մեկնաբանություն
  • Տվյալների խմբերում միտումների և կաղապարների առանձնացում, վերլուծություն և մեկնաբանություն
  • Դիտահսկման ավտոմատացված համակարգի մշակման ուղղությամբ առաջարկների ներկայացում
  • Բյուջետավորման դիսպերսիոն վերլուծություն
  • Մարքեթինգային և հանրային կապերի ռազմավարությունների մշակում
  • Մարքեթինգային արշավների պատրաստում և դիտահսկում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն բիզնեսի, կառավարման, ֆինանսների, տեղեկատվական համակարգերի կամ հարակից ոլորտներում (մասնագիտական շարունակական զարգացումը կամ երկրորդ կրթությունն այլ բնագավառում կդիտարկվի որպես առավելություն)
  • Վերլուծական հմտություններ
  • Կազմակերպչական և առաջնորդության հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցման հմտություններ
  • Նպատակասլացություն, նորարարության հակում, արագ սովորելու ունակություն
  • Թիմային աշխատանքի հմտություններ
  • Շփման և գիտելիքների փոխանցման լավ հմտություն
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Տեխնիկական բնութագրեր, փաստաթղթեր կազմելու ունակություն
  • MS Excel ծրագրի գերազանց տիրապետում, մակրոտվյալներով աշխատելու կարողություն
  • Project Management (Նախագծերի կառավարում), Database Management (Տվյալների բազաների կառավարում) հավելվածների իմացությունը կհամարվի առավելություն
  • Մարքեթինգի և տվյալների վերլուծության ոլորտներում ամենաթարմ միտումների և լավագույն փորձի մասին արդիական գիտելիքներ
  • Նախաձեռնողականություն և նվիրվածություն աշխատանքին

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.04.2018թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: