կամ
Հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հասարակության հետ կապերի և մարքեթինգի բաժնի ղեկավար:

Աշխատանքի նկարագրություն

  • Ղեկավարել մարքեթինգային ռազմավարության ողջ ցիկլը՝ շուկայի մոնիտորինգ, մրցակիցների վերլուծություն, կանխարգելիչ և պատասխան գործողությունների մշակում՝ շուկայական փոփոխություններին ընդառաջ, հաճախորդների սեգմենտավորում և վարքագծի վերլուծություն՝ հիմնվելով տվյալների մեծ բազաների վերլուծության արդյունքների վրա, մարքեթինգային հաղորդակցման տարաբնույթ ուղիների համար ռազմավարությունների մշակում և դիրքավորման համապատասխան սցենարների կիրառում ընդհանուր բրենդի և գործունեության առանձին ուղղությունների համար:
  • Մշակել և վերահսկել հասարակության հետ կապերի ու մարքեթինգի բյուջեն և ռեսուրսները՝ դրանք համապատասխանեցնելով կազմակերպության ընդհանուր գործարար նպատակներին, ռազմավարություններին և ծրագրերին:
  • Կազմել բրենդի զարգացման/առաջխաղացման կայուն ու հետևողական առաջարկություններ, որոնք գործունեության բոլոր հիմնական ուղղությունները միավորում են մեկ ռազմավարության ներքո:
  • Պատասխանատվություն կրել հասարակության հետ կապերի ու մարքեթինգի բոլոր գործառնությունների մասով ներդրումների եկամտաբերությունը վերլուծելու և գնահատելու համար:
  • Վերահսկել մարքեթինգային հաղորդակցությունը (բրենդինգ, հասարակության հետ հարաբերություններ, գովազդ, միջոցառումներ/BTL, կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, շուկայի հետազոտություն, թվային մարքեթինգ՝ կայքի կառավարում և զարգացում, SEO, SEM, SMM, Display, բովանդակության կառավարում և կայքի/բջջային հավելվածի ձևավորում), հետևել մարքեթինգային տեքստերի կազմման գործընթացին և այլն:
  • Կիրառել մարքեթինգային միջոցառումների ռազմավարական համալիր, կրճատել ծախսերը, բարձրացնել արդյունավետությունը և ապահովել պատշաճ կատարողական
  • Ղեկավարել ինտեգրված մարքեթինգային ծրագրերի իրականացումը մեկնարկից մինչև ավարտ, հստակեցնել յուրաքանչյուր արշավի նպատակը, ուղղվածությունը, մշակել գնահատման չափանիշները, կրեատիվ հայեցակարգը և դրա ներկայացումը, ինչպես նաև գնահատել զարգացման ընթացքը: 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (մարքեթինգ, հասարակության հետ կապեր, միջազգային գործարարություն, գործարար կառավարում և այլ ոլորտներում)
  • Նվազագույնը 7 տարվա աշխատանքային փորձ ղեկավար պաշտոնում խոշոր և/կամ միջազգային կազմակերպություններում (ցանկալի է՝ ցուցակված հանրային ընկերություններում)
  • Արդյունավետ և բազմաֆունկցիոնալ մարքեթինգային արշավների իրականացման և էլեկտրոնային մարքեթինգի ռազմավարությունների մշակման և իրականացման փորձ
  • Միաժամանակ մի քանի նախագծերի և ընկերությունների հետ աշխատելու ունակություն
  • Վերլուծական, պլանավորման, կանխատեսումներ անելու, բյուջեի կազմման/ֆինանսական հաշվարկների կատարման և մարքեթինգային զարգացած հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ և բանակցելու ձիրք
  • Գերազանց համակարգչային գիտելիքներ, հատուկ մշակված ծրագրերով աշխատելու փորձ
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 28.05.2017թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: