կամ
«Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«ՎիվաՍել-ՄՏՍ» ՓԲԸ-ում մեկնարկում է «Վիվա-Սթարթ» ուսուցողական ծրագիրը:

Ծրագիրը ներառելու է եռօրյա դասընթաց, այնուհետև պրակտիկա (առնվազն կես օրվա ներգրավվածությամբ) անցնելու հնարավորություն Երևան քաղաքի և ՀՀ որոշ մարզերի «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի սպասարկման կենտրոններում մինչև ս. թ. ապրիլի 30-ը:

Մասնակցության պայմաններ՝

  • Բարձրագույն կրթություն՝ տեխնիկական կամ բնագիտական ոլորտի մասնագիտացմամբ (կարող են դիմել 3-րդ և 4-րդ կուրսի կամ մագիստրատուրայի ուսանողներ),
  • Տեղեկատվությունն արագ ընկալելու և ներկայացնելու կարողություն,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Դրական մոտեցում/էնտուզիազմ,
  • Քաղաքավարության կանոնների/էթիկայի նորմերի պահպանում:

Ծրագրի ավարտին կտրվեն հավաստագրեր, լավագույն ուսանողները կարժանանան անհատական խրախուսումների, իսկ բարձր կատարողական ցուցաբերած ուսանողները կընդգրկվեն ընկերության տվյալների բազայում՝ հետագայում թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով:

Ցանկացողները կարող են ռեզյումեն և մոտիվացիոն նամակը (պետք է նշված լինեն տվյալ ծրագրին մասնակցելու մոտիվացիան և սպասելիքները) ուղարկել VivaStart@mts.am էլեկտրոնային հասցեին:

Պարտադիր է նշել նաև բնակության վայրը և ծրագրի մասնակցության համար նախընտելի մարզի 2-3 համայնք:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 21.01.2018թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք: