կամ
Թվային բանկային գործառնությունների բաժնի ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է թվային բանկային գործառնությունների բաժնի ղեկավար:

Աշխատանքի նկարագրություն

  • Ամերիաբանկի թվային տեխնոլոգիաների, այդ թվում՝ ինտերնետ, մոբայլ բանկինգի և հեռահար սպասարկման այլ համակարգերի ռազմավարության մշակում և իրականացում
  • Հայաստանում և ՀՀ-ից դուրս սպասարկման թվային տեխնոլոգիաների ներդնում և առաջխաղացում՝ ապահովելով թվային տեխնոլոգիաների ներթափանցման, տարածման և կիրառման բարձր մակարդակ
  • Գործարար ծրագրի իրականացում և վաճառքի նպատակային ցուցանիշների ապահովում խաչաձև վաճառքի (cross-selling) և կարգով ավելի բարձր պրոդուկտների (upselling) առաջխաղացման միջոցով
  • Հեռահար բանկային համակարգերից օգտվող հաճախորդների համար սպասարկման գերազանց որակի ապահովում համակարգերի շարունակական զարգացման և դրանց միջոցով մատուցվող ծառայություններում նորամուծություններ կատարելու միջոցով
  • Բաժնի կատարողականի, թվային և ինքնասպասարկման համակարգերի աշխատանքի անընդհատության ապահովում 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն (Մագիստրոսի կոչում համապատասխան ոլորտում (ցանկալի է՝ ՏՏ, ֆինանսների կամ մարքեթինգի ոլորտում)
  • Առնվազն 5 տարվա փորձ ղեկավար պաշտոնում խոշոր և/կամ միջազգային կազմակերպությունում
  • Ստեղծագործական մտածելակերպ, թիրախային սեգմենտների բացահայտման, տեղեկատվական, խրախուսական և գրավիչ թվային արշավների կազմակերպման և իրականացման փորձ
  • Թվային տեխնոլոգիաների, էլեկտրոնային բանկինգի և հաճախորդների սպասարկման ոլորտում նորագույն զարգացումների և միտումների իմացություն
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ, մարդկանց հետ արագ շփման եզրեր գտնելու, հարաբերությունները կառավարելու և դրական արդյունք ապահովելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.2017թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը: