կամ
Գործառնությունների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է գործառնությունների մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Աջակցել տնօրենին կառավարման համակարգը բարելավելու նպատակով
  • Աշխատել տնօրենի և վերին օղակի ղեկավարների հետ` բարելավելու համար կոորդինացիան,փոխըմբռնումը և փոխհամագործակցությունը տարբեր մասնաճյուղերի և բաժինների միջև
  • Հետևել, կոորդինացնել և վերահսկել կազմակերպության փաստաթղթաշրջանառությունը, ապահովել դրա արդյունավետությունը և անվտանգությունը` ներառյալ պատշաճ դասակարգումը, տարածումը և փաստաթղթավորումը
  • Մշակել և ղեկավարել փաստաթղթաշրջանառության վերահսկման հետ կապված ադմինիստրատիվ ընթացակարգերի և կանոնակարգերի իրագործումը, ապահովել նրանց ժամանակին և կանոնավոր կերպով վերանայումը
  • Իրականացնել ժողովներին նախապատրաստումը, անհրաժեշտության դեպքում թարգմանության ապահովումը և արձանագրությունների կազմումը և բաշխումը
  • Կառավարել ՍԵՖ-ի հիմնական արխիվը` ապահովելով ընթացակարգերին համապատասխան պահպանումը
  • Թարգմանել փաստաթղթեր և որպես բանավոր թարգմանիչ հանդես գալ հիմնադրի ներկայացուցչի համար

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ֆինանսական հաստատությունում աշխատանքյաին փորձն առավելություն է
  • Վերլուծական կարողություններ
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 10.06.2017թ.:

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։