կամ
ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ՏՏ և ավտոմատացման վարչության ղեկավար:

Աշխատանքի նկարագրություն

  • Բանկի տեղեկատվական և թվային տեխնոլոգիաների ռազմավարության և տեսլականի, ծրագրերի և բյուջեի մշակում, թվային տեխնոլոգիաների զարգացման հնարավորությունների բացահայտում, դրանց համապատասխանեցում բանկի գործարար նպատակներին, առաջադեմ, առանցքային նշանակություն ունեցող ՏՏ որոշումների ընդունում և տեխնոլոգիաների վրա հիմնված՝ առաջադեմ նորամուծությունների ներդնում
  • Բանկի ընթացիկ գործունեությունն իրականացնելուն ու թվայնացնելուն ուղղված տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի ներդնում (այդ թվում՝ սպասարկման, միջին և հետգրասենյակային գործառնությունների թվայնացում և ավտոմատացում)
  • Բանկի տեղեկատվական համակարգերի, ՏՏ ենթակառուցվածքի, տվյալների կենտրոնների, սարքավորման, ծրագրերի և ցանցերի կառավարում, վերահսկում և սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի աշխատանքի անընդհատության, կայունության և անվտանգության ապահովում՝ բանկի ընթացիկ գործունեությունն իրականացնելու նպատակով
  • Վճարային նոր գործիքների, նոր շուկաներ գրավելու տեխնոլոգիաների մշակում և ներդնում այլ ստորաբաժանումների հետ համագործակցությամբ
  • ՏՏ և ավտոմատացման վարչության գործառնությունների կազմակերպում և ղեկավարում, անձնակազմի գործողությունների և հմտությունների համապատասխանեցում գործունեության նպատակներին, չափանիշներին և սպասարկման ակնկալվող մակարդակին, թիմի արդյունավետության և արտադրողականության բարձրացում
  • ՏՏ գործունեության չափանիշների սահմանում ըստ բանկի գործունեության ընդհանուր նպատակների, նպատակային ցուցանիշների կատարման վերաբերյալ հաշվետվությունների և հնարավոր բարելավումների մասին առաջարկությունների ներկայացում
  • Բանկի ՏՏ ենթակառուցվածքի, ծառայությունների և գործառնությունների ծախսերի բարելավում ներքին և արտաքին ռեսուրսների արդյունավետ օգտագործման միջոցով
  • Մասնակցություն ծրագրային ապահովման, սարքավորման և ՏՏ ենթակառուցվածքի այլ տարրերի ընտրության և ձեռքբերման գործընթացին 

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն տեղեկատվական կամ հաշվողական տեխնոլոգիաների ոլորտում
  • Առնվազն 5 տարվա փորձ ՏՏ կառավարման ոլորտում ղեկավար պաշտոններում տեղական կամ միջազգային խոշոր կազմակերպությունում
  • Առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներից որևէ մեկում՝ բանկային գործ, ՏՏ, հեռահաղորդակցություն և/կամ թվային տեխնոլոգիաներ
  • Բանկային գործառնությունների և տեխնոլոգիաների խոր իմացություն, նորագույն միտումների և լավագույն փորձի իմացություն
  • Ղեկավար պաշտոնին համապատասխան՝ գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ, ներկայացուցչական ձիրք
  • Կազմակերպչական և նախագծերի կառավարման գերազանց հմտություններ
  • Լարված աշխատելու, սեղմ ժամկետներ պահպանելու ունակություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն

Ցանկացողները կարող են դիմումի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05.07.2017թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: