Նախագծի կառավարչի օգնական
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ին անհրաժեշտ է նախագծի կառավարչի օգնական (կամավոր):
Տևողություն
3 ամիս (կես դրույք)
Աշխատանքի նկարագրություն
- Հաղորդակցվել ստարտափների հետ հատուկ նախագծերի և նրանց նպատակների վերաբերյալ
- Հաղորդակցվել Կայքի օպտիմիզացիայի և բարելավման աշխատանքներ իրականացնող կառույցների հետ ուշացումների և այլ խնդիրների առկայության դեպքում
- Ապահովել նախագծերի ժամանակին իրականացումը, ըստ ժամականացույցի և նախատեսված բյուջեի
- Ստեղծել մանրամասն նախագծի պլան՝ առաջխաղացման վերահսկման համար
- Օգտագործել համապատասխան ստուգման մեխանիզմներ՝ նախագծի շրջանակաների, գրաֆիկի և ծախսերի կառավարման համար
- Օգտագործելով համապատասխան համակարգեր, գործիքներ և մեթոդներ՝ նախագծի արտադրողականությունը չափելու համար
- Ներկայացնել հաշվետվություններ ղեկավար մարմիններին
- Ստեղծել և ներկայացնել համապարփակ ծրագրային փաստաթղթեր, հաշվետվություններ և պլաններ
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն
- E-commerce-ի և Թվային մարկետինգի հիմունքների իմացություն
- Անգլերենի և Հայերենի/Ռուսերենի գերազանց իմացություն
- Գերազանց հաղորդակցման և համակարգչային հմտություններ
- MS Office-ի խորը կիրառական իմացություն
- Սոցիալական կայքերի լավ իմացություն
- Գերազանց կազմակերպչական հմտություններ
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 28.09.2017թ.: