կամ
Տեղեկատվական անվտանգության վարչության պետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է տեղեկատվական անվտանգության վարչության պետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Վարչության աշխատանքների կոորդինացում և վերահսկում, բաժնի աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն,
  • Տեղեկատվական անվտանգության ռիսկերի կանոնավոր վերլուծության իրականացում, ինչպես նաև տեղեկատվական համակարգերի խոցելի կողմերի հայտնաբերում,
  • Տեղեկատվական ռեսուրսների հասանելության կառավարում
  • Վնասակար և անցանկալի ծրագրային ապահովումից պաշտպանության կազմակերպում:
  • IT գործընթացներում անվտանգության քաղաքականությունների և կարգերի մշակում և ներդրում:
  • Պաշտպանման միջոցների կառավարման և ներխուժումների բացահայտման ապահովում:
  • Նոր և էականորեն փոփոխված պրոդուկտների, գործընթացներում գործառնական ռիսկի հաստատման գործընթացի կազմակերպում

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն
  • Վերջին 10 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա փորձ Ֆինանսաբանկային (նախընտրելի է տեղեկատվական անվտանգության կառավարման ուղղվածությամբ) կամ Տեղեկատվական տեխնոլոգիաների-տեղեկատվական անվտանգության ոլորտում, որից 2-ը՝ ղեկավար պաշտոնում,
  • Հայերենի և ռուսերենի գերազանց, անգլերենի լավ իմացություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 09.10.2017թ.:

ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
ԻՆՔՆԱՏԻՊ ԼԻՆԵԼՈՒ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍ ՆՎԱՐԴ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՑ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Գործարար իմիջ և բիզնես էթիկետ» խորագրով երկօրյա սեմինար-դասընթացը:
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
ՔԻԼԻԱՆ ՎԱՎՈՒ. «ԵՐԲԵՄՆ ՄԵԶ ՀԵՆՑ ՄԻ ՔԱՅԼ Է ՊԵՏՔ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ»
Այսօր ԵՊՀ-ում տեղի ունեցավ հանդիպում Ամստերդամի VU համալսարանի դոկտոր, միջազգային HR մասնագետ Քիլիան Վավուի հետ:
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
ՆՈՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ ԵՎ ՆՈՐ ՓՈՐՁ ՀԱՋՈՂՎԱԾ ՍՏԱՐՏԱՓ ԹԻՄ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում մեկնարկեց «Հաջողված ստարտափ թիմեր. ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը: