Նախագծի համակարգողի օգնական
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Գլոբալ ԷյԷմ» ՀԿ-ին անհրաժեշտ է նախագծի համակարգողի օգնական (կամավոր):
Աշխատանքի նկարագրություն
- Համակարգել նախագծի իրականացման գործընթացը, ռեսուրսները և տեղեկատվությունը
- Բանակցել դիմորդների հետ իրենց նախագծի զարգացման պլանի և գործարկման ընթացքի կարգավիճակը ճշտելու համար
- Աջակցել նախագծի ժամանակացույցի և մանրակրկիտ օրացույցի կազմելուն
- Հետևել նախագծի ընթացքին և լուծել առաջացող խնդիրները
- Հաշվետվությունները ներկայացնել կառավարող մարմիններին
- Ստեղծել և կառավարել համապարփակ ծրագրային փաստաթղթեր, հաշվետվություններ և պլաններ
- Հետևել Մենթոր-սթարտափ հանդիպումների կայացմանը՝ ըստ օրացույցի
Պահանջվող որակավորումներ
- Բարձրագույն կրթություն տնտեսագիտության ոլորտում
- Էլ. Կոմերցիայի/Թվային մարկետինգի հիմունքների իմացություն
- Անգլերենի և Հայերենի/Ռուսերենի գերազանց իմացություն
- Գերազանց հաղորդակցման և համակարգչային հմտություններ
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա «Subject» բաժնում նշելով հաստիքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 05.10.2017թ.: