կամ
Մոնիթորինգի կրտսեր մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈՒՎԿ ՍՊԸ-ին անհրաժեշտ է մոնիթորինգի կրտսեր մասնագետ:

Աշխատանքի նկարագրություն

  • Ապահովել վարկառուի վճարումները համաձայն պայմանագրի,
  • Հետևել ուշացված վճարումներին և հայտնել մասնաճյուղի կառավարիչին ու անմիջական ղեկավարին բոլոր խնդրահարույց վարկերի մասին,
  • Ապահովել ուշացված վճարումների իրականացումը ամենակարճ ժամանակում,
  • Խնդրահարույց վարկերի և հաճախորդների հետ բանակցությունների վարում՝ հեռախոսազանգեր կատարելու միջոցով,
  • Ուսումնասիրել վճարումները և վարկի մարումները,
  • Վարկառուի վերաբերյալ ֆինանսական և գործառնական տեղեկատվության կանոնավոր ստացում, վերլուծություն,
  • Կապի այլ միջոցներով վարկառուի վերաբերյալ տվյալների հավաքագրում,
  • Վարկի գծով ստացված բոլոր տվյալների գրանցում,
  • Վարկառուի ընթացիկ վարկային բեռի ուսումնասիրություն՝ վարկային հարցումներ իրականացնելու միջոցով,
  • Ապահովել հաճախորդի արհեստավարժ սպասարկում,
  • Պատրաստել և ներկայացնել հաշվետվություններ անմիջական ղեկավարին,
  • Կատարել անմիջական ղեկավարի կողմից հանձնարարված աշխատանքին վերբերող այլ առաջադրանքներ,

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն
  • MS Office ծրագրային փաթեթի լավ հմտություններ (Word, Excel)
  • AS Bank համակարգի իմացությունը առավելություն է
  • Փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Գործնական շփման էթիկա
  • Հաճախորդների և կազմակերպության աշխատակիցների հետ շփում հաստատելու և արդյունավետ համագործակցելու կարողություն
  • Ճնշման տակ աշխատելու կարողություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.10.2017թ.:

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
ԵՊՀ ուսանողները ծանոթացան «Կոկա-Կոլա» ընկերության հայաստանյան մասնաճյուղի գործունեությանը:
ՄԵԿՆԱՐԿԵՑ  «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
ՄԵԿՆԱՐԿԵՑ «SMART ԳԻՏԵԼԻՔՆԵՐ SMART ԴԱՐՈՒՄ» ԴԱՍԸՆԹԱՑԸ
Այսօր ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում մեկնարկեց «Smart գիտելիքներ smart դարում» խորագրով եռօրյա սեմինար-դասընթացը:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԸ ՍՏԱՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԴԻՊԼՈՄՆԵՐԸ
Այս օրերին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի 5-րդ հարկում ընթանում է 2016-2017 ուստարվա շրջանավարտների շրջաթերթերի գրանցման և դիպլոմների հանձնման գործընթացը: