կամ
Հետազոտությունների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությանն անհրաժեշտ է հետազոտությունների մասնագետ:

Աշխատանքային ժամեր

Կես դրույք

Աշխատանքի նկարագրություն

  • մշակել և տրամադրել հարցազրուցավարներին հեռախոսային հարցումների իրականացման ուղեցույցներ,
  • կազմակերպել հարցաթերթի ներկայացումը հարցազրուցավարներին` թրեյնինգի, դերային խաղերի և փորձարարական (պիլոտային) հարցումների միջոցով, որոնցից ստացված առաջարկությունների հիման վրա փոփոխել և վերջնականացնել հետազոտությունների հարցաթերթերը,
  • համապատասխանեցնել MS Word ձևաչափի հարցաթերթը Oktell ծրագրային փաթեթին՝ մշակելով համապատասխան սցենարներ,
  • հաստատված հարցաթերթին համապատասխան կազմել տվյալների Excel / SPSS բազա, դրանցում կազմակերպել և վերահսկել տվյալների մուտքագրումը` հաճախությունների ճշգրտման և/կամ նորմալ բաշխման հիման վրա,
  • անհրաժեշտության դեպքում թարգմանել հաշվետվական նյութերը հայերենից անգլերեն կամ ռուսերեն և հակառակը:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն սոցիալական գիտությունների և տնտեսագիտության ոլորտներում
  • Առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային փորձ;
  • Առնվազն մեկ տարվա նմանատիպ աշխատանքի փորձ;
  • Հայերենի և անգլերենի գերազանց, ռուսերենի լավ իմացություն
  • Համակարգչային գրագիտություն. MS Word, MS Excel, MS PowerPoint, SPSS շատ լավ իմացություն; Oktell, N’Vivo և MAXQDA համակարգչային ծրագրերի իմացությունը ցանկալի է;

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին`թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01.12.2017թ.:

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: