կամ
Ինթերնշիփի հնարավորություն ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնում
ՊՐԱԿՏԻԿԱ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը ընձեռում է ինթերնշիփի (լրացուցիչ պրակտիկայի) հնարավորություն:

Ընտրված թեկնածուն ինտերնշիփի շրջանակում կմասնակցի կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքներին, կստանա մասնակցության վկայական:

 Մենք փնտրում ենք Ձեզ, եթե Դուք

• ԵՊՀ շրջանավարտ եք

Տիրապետում եք

  • հայերենին, ռուսերենին և անգլերենին,
  • «Microsoft Office» փաթեթին և  համակարգչային այլ ծրագրերի («Adobe Photoshop», «Adobe Illustrator»/«CorelDraw» ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն),
  • համացանցի հետ աշխատելու հմտություններին:

Ունեք

  • անհատական կարողությունների բացահայտման ցանկություն,
  • բուհ-ձեռնարկություն փոխգործակցության առանձնահատկություններին ծանոթանալու ցանկություն,
  • ուսանողների և շրջանավարտների կարիերայի խթանմանը ուղղված ծրագրերի իրականացմանը մասնակցելու ձգտում,
  • աշխատաշուկայի ուսումնասիրության և առկա խնդիրների բացահայտման ցանկություն,
  • հաղորդակցման հմտությունների զարգացման ձգտում,
  • թիմային աշխատանքի մոտիվացիա:

Պայմաններ և գրաֆիկ

Տևողություն՝ 1 ամիս

Երկուշաբթի-ուրբաթ, ժամը՝ 09:30-13:30 կամ 13:30-17:30

Ընտրված մասնակիցը ներգրավված կլինի ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող ծրագրերում, հնարավորություն կունենա հանդես գալ նոր նախաձեռնություններով:

Վերջնական ընտրությունը կիրականացվի հարցազրույցի արդյունքում: 

 

Ցանկացողները կարող են իրենց CV-ներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (subject) բաժնում նշելով՝ Ինթերնշիփ Շրջանավարտների և կարիերայի կենտրոնում:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 27.02.2020թ.:

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։