կամ
Ելքային հաղորդակցության խմբի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է կոնտակտային կենտրոնի ելքային հաղորդակցության խմբի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Իրականացնել վաճառք առկա և պոտենցիալ հաճախորդների շրջանում բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով
  • Հետևել և ընթացք տալ Կոնտակտային կենտրոնի կողմից վաճառքի իրականացման արդյունքում ստացված նոր հայտերին և հաղորդագրություններին
  • Բանկի այլ կառուցվածքային ստորաբաժանումների խնդրանքով իրականացնել ելքային զանգեր (հարցումների իրականացում, մարկետինգային հետազոտություն և այլն)
  • Արդյունավետորեն պատասխանել հեռախոսագանգերին և մշակել սպասարկման, ծառայությունների, գործարքների իրականացման վերաբերյալ հարցումները՝ ըստ Բանկում գործող ներքին իրավական ակտերի
  • Տրամադրել համապարփակ խորհրդատվության Բանկի առկա և պոտենցիալ հաճախորդներին հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով, խթանել հաճախորդների հետաքրքրվածությանը Բանկի կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների հանդեպ
  • Անհրաժեշտության դեպքում վերահասցեավորել ստացված հարցումները համապատասխան անձանց և/կամ Բանկի մասնագիտացված ստորաբաժանումներին, հետևել հաճախորդների հարցումներին, կատարել համապատասխան գործողություններ (օրինակ՝ զանգերի փոխանցում, հաղորդագրությունների ընդունում, հետադարձ կապի հաստատում, զանգի պահում, զանգի ընդհատման կամ պատահական անջատման դեպքում քայլերի ձեռնարկում)
  • Ապահովել հաճախորդների հաղորդագրությունների, պահանջների և խնդրանքների դասակարգման գործընթացը, ինչպես նաև նախնական մշակումը և գրանցումը (այդ թվում` «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» համակարգում և CRM համակարգի տվյալների շտեմարանում)՝ սահմանված լիազորությունների շրջանակներում
  • Հաճախորդներին տրամադրել համապատասխան տեղեկատվություն(բանկային հաշիվների կառավարում, գործարքների և հաշվի մնացորդի վերաբերյալ հարցումներ, տեղեկատվության թարմացում), ինչպես նաև հեռակառավարման բանկային համակարգերի հետ կապված տեխնիկական աջակցություն՝ կապի տարբեր միջոցներով (հեռախոս, էլ. փոստ, վեբ-զանգ, առցանց քննարկում, կարճ հաղորդագրություններ (sms), ֆաքս և այլն)
  • Արագ արձագանքել քարտերի հետ կապված հարցումներին (գործարքի վերաբերյալ տեղեկատվություն, քարտի բլոկավորման/ապաբլոկավորման ծառայություններ)՝ մշտապես համագործակցելով Վճարային քարտերի բաժնի և «Ֆրոդ Մոնիթորինգի» բաժնի հետ՝ հաճախորդների շահերը պաշտպանելու նպատակով:
  • Իրականացնել գործարքներ հաճախորդների հաշիվներով՝ հեռախոսով կամ հեռահար կապի այլ միջոցներով տրամադրվող ծառայությունների շրջանակներում
  • Բացահայտել և լուծումներ առաջադրել Բանկի կողմից առաջարկվող պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ հաճախորդների պահանջներին/բողոքներին
  • Գրանցել և պահպանել հաճախորդներին վերաբերող բոլոր տվյալները՝ գործող ներքին իրավական ակտերի համաձայն
  • Գործել հաստատված ժամանակացույցի շրջանակներում՝ Կոնտակտային կենտրոնի ղեկավարների կողմից սահմանված նպատակների իրագործման համար
  • Դրսևորել ճկունություն՝ կապված աշխատաժամերի և աշխատանքային պահանջներով պայմանավորված փոփոխությունների հետ:
  • Կատարել այլ պարտականություններ՝ ըստ հանձնարարության:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն  տնտեսագիտության, հումանիտար գիտությունների, լեզվաբանության կամ այլ ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 1-ը՝ հաճախորդների սպասարկման ոլորտում
  • Սպասարկման, հեռախոսակապի միջոցով վաճառքի/շուկայավարման, վաճառքի խթանման և/կամ շուկայավարման փորձը կդիտվի որպես առավելություն
  • Բանկային ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ ընդհանուր պատկերացում ունենալը ցանկալի է:
  • Բանկային գործունեության, ինչպես նաև քաղաքացիական օրենսդրության ընդհանուր իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ
  • Լարված պայմաններում աշխատելու ունակություն
  • Բանակցություններ վարելու հմտություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Սթրեսային իրավիճակներին դիմակայելու ունակություն
  • Բացառիկ աշխատասիրություն և պատասխանատվության բարձր զգացում
  • MS Office փաթեթի կատարյալ տիրապետում, «ՀԾ-Բանկ Գործառնական Օր» ծրագրի իմացություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.07.2018թ.:

ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։