կամ
Անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ին անհրաժեշտ է անձնական ապահովագրության գծով վաճառքների բաժնի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Անձնական ապահովագրության գծով պայմանագրերի կնքում,
  • Հաճախորդներին մասնագիտական խորհրդատվության տրամադրում,
  • Հաճախորդներին ապահովագրության ծրագրերի, պայմանների, կանոնների և սակագների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում,
  • Պայմանագրերի, համաձայնագրերի, հաշիվների, ակտերի պատրաստում,
  • Կնքված պայմանագրերի տվյալների մուտքագրում Ընկերության էլեկտրոնային ծրագիր:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն,
  • Հաղորդակցման հմտություններ,
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel, Power Point/ գերազանց իմացություն,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Արագ սովորելու ունակություն,
  • Բժշկական կամ ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.01.2018թ.: 

 

ԱՆՀԱՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է ՆԱԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՏՏ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ » ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԱՆՀԱՏՆԵՐԻ ԴԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՄԵԾԱՆԱԼՈՒ Է ՆԱԵՎ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ. «ՏՏ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ » ԽՈՐԱԳՐՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Հ. Ադամյանի անվան սրահում այսօր տեղի է ունեցել «ՏՏ նախագծերի կառավարում (IT Project Management Introduction)» խորագրով դասընթաց, որը կազմակերպվել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ProductCamp Academy»-ի համագործակցության արդյունքում:
IELTS՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԹԵՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
IELTS՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԱՆԳԼԵՐԵՆԻ ԹԵՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցության շրջանակում այսօր կազմակերպել էր ինտերակտիվ տեղեկատվական հանդիպում IELTS՝ միջազգային ճանաչում ունեցող անգլերենի թեստի վերաբերյալ։
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՓՄԱՆ «ԱՐՎԵՍՏԻՆ» ՏԻՐԱՊԵՏԵԼՆ Է. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՖԱՐՄ ԷՏԱԼՈՆ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՓՄԱՆ «ԱՐՎԵՍՏԻՆ» ՏԻՐԱՊԵՏԵԼՆ Է. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՖԱՐՄ ԷՏԱԼՈՆ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն «Ֆարմ Էտալոն» դեղագործական ընկերություն: