«Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի Մարտունի քաղաքի մասնաճյուղում անհրաժեշտ է գործակալական խմբի ղեկավար:
Հիմնական պարտականություններ
- Գործակալական խմբի /15-20 գործակալ/ համար նախատեսված վաճառքների պլանի կատարում,
- Նոր գործակալների ներգրավում,
- Նոր գործակալների ուսուցում, նրանց աշխատանքի կազմակերպում, կոորդինացում և վերահսկում: Անհրաժեշտության դեպքում նրա անմիջական մասնակցություն հաճախորդի սպասարկման գործընթացին,
- Իր խմբի վաճառքի գործընթացի կառավարում և ներքին հաշվետվությունների կազմում:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Ակտիվ վաճառքների առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- Առնվազն 1 տարվա ղեկավարման փորձ /10-20 հոգուց բաղկացած խմբի/
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի իմացությունը ցանկալի է,
- MS Office փաթեթի /մասնավորապես Word, Excel/ գերազանց իմացություն,
- Հաղորդակցման հմտություններ և կազմակերպչական ձիրք,
- Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն,
- Արագ կողմնորոշվելու, ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն,
- Ապահովագրության ոլորտում աշխատելու ցանկություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումներիընդունմանվերջնաժամկետնէ՝ 31.01.2018թ.: