կամ
Պրակտիկանտ ՄՌԿ բաժնում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԲՐԵՎԻՍ» ընկերությունը պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ընկերության ՄՌԿ բաժնում:

Պրակտիկայի բնույթ

Ամբողջ կամ կես դրույք

 Պրակտիկայի տևողություն

3 ամիս

 Հիմնական պարտականություններ

  • Աջակցել թափուր հաստիքների հայտարարությունների պատրաստմանը և ըստ անհրաժեշտության շարունակաբար թարմացնել, վերանայել և խմբագրել դրանք ՄՌ մասնագետի հետ համատեղ,
  • Թարգմանել թափուր հաստիքի հայտարարությունները հայերենից անգլերեն և հակառակը,
  • Տեղադրել թափուր հաստիքի հայտարարությունները համապատասխան կայքերում, տարածել դրանք աշխատանքի տեղավորման գործակալությունների, սոցիալական մեդիայի, բուհերի կարիերայի կենտրոնների միջոցով,
  • Կապ հաստատել համալսարանների, աշխատանքի տեղավորման գործակալությունների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ,   
  • Մասնակցել հարցազրույցների անցկացմանը ՄՌ մասնագետի հետ,
  • Աջակցել դասընթացների կազմակերպմանը,
  • Համակարգել աշխատողների հավաքագրման բազան և պահպանել գործող ՄՌԿ բազան,
  • Հավաքագրել, կազմել և պահպանել ՄՌԿ թղթաբանությունը՝ ցուցակներ, հաշվետվություններ և այլն,
  • Այլ հանձնարարություններ ՄՌԿ բաժնի հետ կապված:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • ՄՌԿ դիսցիպլինի բազային իմացություն,
  • Բանավոր և գրավոր անգլերենի գերազանց տիրապետում,
  • Նոր գիտելիք ստանալու ցանկություն և պատրաստակամություն,
  • Թիմում աշխատելու և մարտահրավերներին դիմակայելու կարողություն,
  • Հաղորդակցության և ներկայացման հմտություններ,
  • Խիզախ և ստեղծագործ գաղափարներ և դրանք հաջողությամբ իրականացնելու պատրաստակամություն:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով «Պրակտիկա Բրեվիս ընկերությունում»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.01.2018թ.: 

 

 

ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: