կամ
Պրակտիկա՝ «ԱՅ ԷՅ ԲԻ»-ում
ՊՐԱԿՏԻԿԱ
«ԱՅ ԷՅ ԲԻ» բիզնեսի միջազգային ակադեմիան պրակտիկայի և հետագայում աշխատանքի հնարավորություն է ընձեռում ԵՊՀ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներին:

Հիմնական պարտականություններ

  •  Գրասենյակի ընդհանուր աշխատանքների իրականացում
  •  Դասընթացների պլանավորում
  •  Ուսումնական նյութերի տպագրություն և պատրաստում
  •  Գրավոր հայտարարությունների պատրաստում
  •  Սոցիալական կայքերով առաջադրանքների իրականացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  •  Բարձրագույն կրթություն (բիզնես և կառավարում,մարկեթինգ, տեղեկատվական տեխնոլոգիաներ)
  •  Հաղորդակցման հմտություններ
  •  Պատասխանատվության զգացում
  •  Թիմում աշխատելու կարողություն
  •  Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  •  Համակարգչային գիտելիքներ (Adobe Photoshop-ի և Illustrator-ի իմացությունը կդիտարվի որպես առավելություն)

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.02.2018թ.:

Ֆակուլտետ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: