- Մանաճյուղի (ՀՍՎ) գործունեության ընթացիկ կառավարում, կոորդինացում և վերահսկում
- Մասնաճյուղի (ՀՍՎ) աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն
- ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան Մասնաճյուղի (ՀՍՎ) կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա¬ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում
- Բանկի կողմից տրված աշխատանքային և ֆինանսական պլանների կատարման ապահովում, դրանց նկատմամբ հսկողություն
- Մասնաճյուղի (ՀՍՎ-ի) կողմից պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում և մասնաճյուղում կատարվող գործառնությունների նկատմամբ պատշաճ հսկողություն,
- Մասնաճյուղում իրականացվող բանկային գործարքների, հաճախորդների կողմից իրականացվող դրամարկղային և վճարային փաստաթղթերի կատարման հսկում, վճարային համակարգերով դրամական փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների ձևավորում և ստուգում` Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան
- Հաճախորդների վերաբերյալ` ԱԲՀ մուտքագրված տվյալների` թղթային կրիչներին համապատասխանության ստուգում, Բանկ-հաճախորդ համակարգի սպասարկում, ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան` վարկային փաթեթների ճշտության ստուգում
- Բանկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող ներքին իրավական ակտերի համաձայն Բանկի ներքին դիտարկումների կենտրոնի հետ աշխատանքների կոորդինացում
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
- Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ),
- ՀՀ ԿԲ մասնաճյուղի կառավարիչի որակավորում,
- MS Office ծրագրի իմացություն,
- Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, մասնաճյուղի պոտենցիալի գնահատման հնարավորություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման հմտություններ, կառավարման հմտություններ,
- Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:
Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.amէլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 14.02.2018թ.:
|
|