կամ
Տաշիր մասնաճյուղի կառավարիչ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է «Տաշիր» մասնաճյուղի կառավարիչ:

Հիմնական պարտականություններ

  • Մանաճյուղի (ՀՍՎ) գործունեության ընթացիկ կառավարում, կոորդինացում և վերահսկում
  • Մասնաճյուղի (ՀՍՎ) աշխատակիցների աշխատատեղերի նկարագրերով սահմանված պարտականությունների պատշաճ կատարման նկատմամբ հսկողություն
  • ՀՀ օրենսդրության, Բանկի ներքին իրավական ակտերի, որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան Մասնաճյուղի (ՀՍՎ) կողմից կառավարվող կամ վարչության ներգրավվա¬ծությունը նախատեսող գործընթացների կազմակերպում
  • Բանկի կողմից տրված աշխատանքային և ֆինանսական պլանների կատարման ապահովում, դրանց նկատմամբ հսկողություն
  • Մասնաճյուղի (ՀՍՎ-ի) կողմից պայմանագրերի կնքման գործընթացի ապահովում և մասնաճյուղում կատարվող գործառնությունների նկատմամբ պատշաճ հսկողություն,
  • Մասնաճյուղում իրականացվող բանկային գործարքների, հաճախորդների կողմից իրականացվող դրամարկղային և վճարային փաստաթղթերի կատարման հսկում, վճարային համակարգերով դրամական փոխանցումների վերաբերյալ հաշվետվությունների ձևավորում և ստուգում` Բանկի ներքին իրավական ակտերի, այլ որոշումների և հրամանների պահանջներին համապատասխան
  • Հաճախորդների վերաբերյալ` ԱԲՀ մուտքագրված տվյալների` թղթային կրիչներին համապատասխանության ստուգում, Բանկ-հաճախորդ համակարգի սպասարկում, ներքին իրավական ակտերի պահանջներին համապատասխան` վարկային փաթեթների ճշտության ստուգում
  • Բանկում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին առնչվող ներքին իրավական ակտերի համաձայն Բանկի ներքին դիտարկումների կենտրոնի հետ աշխատանքների կոորդինացում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն (տնտեսագիտական կամ իրավաբանական կամ տեխնիկական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարիների ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է հաճախորդների հետ աշխատանքների և վաճառքների ուղղվածությամբ), 
  • ՀՀ ԿԲ մասնաճյուղի կառավարիչի որակավորում,
  • MS Office ծրագրի իմացություն,
  • Բանկային օրենսդրություն, բանկային ծառայությունների ընդհանուր իմացություն, մասնաճյուղի պոտենցիալի գնահատման հնարավորություն, գործարար էթիկայի կանոնների իմացություն, հաճախորդների ներգրավման հմտություններ, կառավարման հմտություններ,
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերենի իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝14.02.2018թ.:

 

 

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։