կամ
Հաճախորդների սպասարկման բաժնի տեղեկատու
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման բաժնի տեղեկատու:

Հիմնական պարտականություններ

  • Համակարգել սպասարկման սրահի գործունեությունը
  • Դիմավորել և ողջունել այցելուներին, խորհրդատվություն տրամադրել նրանց սպասարկման սրահում
  • Ուղղորդել այցելուներին համապատասխան բաժիններ կամ աշխատակիցների մոտ՝ ելնելով նրանց կարիքներից
  • Պատասխանել հեռախոսազանգերին և/կամ փոխանցել համապատասխան ստորաբաժանումներին ուղղված զանգերը
  • Տրամադրել ընդհանուր բնույթի ճշգրիտ տեղեկատվություն անձամբ կամ հաղորդակցման այլ ուղիներով, օրական կտրվածքով ստանալ, խմբավորել և ուղարկել փաստաթղթեր և նամակներ
  • Պատասխանել բանկի կողմից առաջարկող պրոդուկտների և ծառայությունների, ինչպես նաև դրանց սակագների վերաբերյալ հաճախորդների հարցումներին
  • Կատարել իր բաժնի առջև դրված այլ առաջադրանքներ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն հումանիտար կրթություն
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ հաճախորդների սպասարկման բնագավառում (ցանկալի է ֆինանսական ոլորտում)
  • Բանավոր հաղորդակցման զարգացած հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Գերազանց կազմակերպչական հմտություններ
  • Ճկունություն, մի քանի առաջադրանք միաժամանակ կատարելու և ժամանակի կառավարման հմտություններ
  • Միջանձնային շփման և կոնֆլիկտների կառավարման հմտություններ
  • Ակտիվ լսելու հմտություններ
  • Հաճախորդներին ուղղորդելու և խնդիրները տեղում կարգավորելու ունակություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Ուղղվածություն դեպի հաճախորդների սպասարկումը
  • Խնդիրների լուծման և բարդ իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
  • MS Word, Excel, Outlook և AS Bank ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (այլ լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն):

Ցանկացողները կարող են դիմում-հայտն ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 12.07.2018թ.:

Ֆակուլտետ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ԽԹԱՆՈՒՄ՝ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԾՐԱԳՐԻ ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Երիտասարդական ներառման խթանում՝ զբաղվածության և մասնակցության միջոցով» խորագրով ծրագրի փակման արարողությունը:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել: