կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ն նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, ք. Երևան

Ծրագրի մասնակիցները`

  • Կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
  • Կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
  • Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ

Մասնակցության պայմաններ`

  • Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
  • Բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը)

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • Ծրագրի մասնակցության լրացված հայտ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով
  • Բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (Subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 30.04.2018թ.:

ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը:
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՇԱՐՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը շարունակում է «Տեղահանված հայ երիտասարդ մասնագետների աշխատանքի աջակցում» ծրագրի շրջանակում իրականացնել սեմինար-դասընթացների շարք:
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԱՆ ԳՈՐԾԱՏՈՒԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԻ ՆՐԲՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
Այսօր ԵՊՀ Հովհ. Ադամյան սրահում տեղի ունեցավ «Ո՞ւմ են փնտրում գործատուները. գործատուի հետ բանակցելու արվեստը և հաջողակ կարիերայի գրավականը» թեմայով դասընթացը: