կամ
Ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է ֆինանսական տնօրինության ֆինանսական և պայմանագրային հաշվետվությունների բաժնի 1-ին կարգի մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Բանկի հետ համագործակցող գործընկերներին և դոնորներին տրամադրվող հաշվետվությունների պատրաստում
  • Հաշվետվությունների ապահովման նպատակով Բանկի համապատասխան ներքին մեթոդաբանության ուսումնասիրություն, վերլուծություն և արդյունքների ներկայացում
  • Բանկում հաշվապահական հաշվառման մեթոդաբանության ուսումնասիրություն, վերլուծություն և արդյունքների ներկայացում՝ համապատասխան Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների
  • Հաշվետվությունների կազմման գործընթացի ավտոմատացման նպատակով վերլուծությունների իրականացում, դրանց վերաբերյալ տեխնիկական առաջադրանքների մշակում և առաջարկությունների ներկայացու
  • Օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների պատրաստում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (նախընտրելի է տնտեսագիտության ոլորտում)
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում (նախընտրելի է միջազգային կառույցներում հաշվապահական հաշվառման, հաշվետվությունների պատրաստման և վերլուծության ուղղվածությամբ)
  • ACCA առկայությունը ցանկալի է
  • Բանկային ոլորտը կանոնակարգող օրենքների և իրավական ակտերի ընդհանուր իմացություն, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտների լավ իմացություն
  • MS Office, LS-Bank (կամ համանման ծրագիր) իմացություն
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (լավ), անգլերեն (լավ) լեզուների իմացություն

Ցանկացողները կարող են դիմում-հայտն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.04.2018թ.:

Ֆակուլտետ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՄՐՑՈՒՆԱԿ ԼԻՆԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ԾՐԱԳԻՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Գալուստ Կիւլպէնկեան Հիմնարկութեան» միջև կնքվել է համագործակցության հուշագիր, որի շրջանակում իրականացվում է երիտասարդ մասնագետների աջակցության ծրագիր։
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։