կամ
«Սկսնակից փորձառու» ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Զիգզագ» ՍՊԸ-ում մեկնարկում է «Սկսնակից փորձառու» ծրագիրը, որը նախատեսված է բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար:

Ծրագրի ընդհանուր տևողություն՝ 1- 3 ամիս

Ծրագրի շրջանակում զբաղվածություն՝ լրիվ աշխատանքային օր

Ծրագրի իրականացման վայր՝ ՀՀ, ք. Երևան


Ծրագրի նպատակներ

  • Ապրանքատեսակների վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև վաճառքի և սպասարկման հիմունքների յուրացում
  • Ծանոթացում ընկերության կորպորատիվ մշակույթի, կարգերի ու ստանդարտների հետ
  • Թափուր հաստիք առաջանալու դեպքում աշխատանքային կարիերան արհեստավարժ թիմակիցների կողքին շարունակելու հնարավորություն
  • Ծրագրի ավարտին դրական արդյունքներ ցուցաբերելու դեպքում վաճառող-խորհրդատուի աշխատանքի առաջարկ` հետագա առաջընթացի հնարավորությամբ

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Էլեկտրոնային և կենցաղային տեխնիկայի վաճառքի ոլորտում փորձ ձեռք բերելու ցանկություն
  • Նախաձեռնողականություն և նորագույն տեխնոլոգիաներով հետաքրքրվածություն
  • Եռանդ, պատրաստակամություն և նպատակասլացություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.04.2018թ.:

ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: