կամ
Մոնիթորինգի խմբի անդամ
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոն» ՀԿ-ին անհրաժեշտ է մոնիթորինգի խմբի անդամ (կամավոր):

Հիմնական պարտականություններ

  • ՀՀ-ում և աշխարհում տեղի ունեցող արդիական իրադարձություններին հետևելը՝ տեղական և արտասահմանյան լրատվական, վերլուծական կայքերի, հեռուստատեսության միջոցով
  • Կազմակերպության վերլուծաբաններին ոլորտի նորությունների և դրանց պարբերական թարմացումների ներկայացում
  • Սահմանված իրավասությունների շրջանակում արդյունավետ աշխատանք և կազմակերպության վերլուծաբանների հետ համագործակցություն
  • Երիտասարդ վերլուծաբանների հայաստանյան կենտրոնի գործունեությունը լուսաբանող լրատվության և այլ տեղեկատվության պարբերական ուսումնասիրում և ներկայացում
  • Աշխատակազմի ղեկավարի այլ հանձնարարությունների իրականացում՝ մոնիթորինգի թիմի իրավասությունների շրջանակում

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Որոնողական գերազանց հմտություններ
  • Հայալեզու և օտարալեզու լրատվության հետ աշխատելու պատրաստակամություն
  • Օտարալեզու լրատվական տեքստեր կարդալու և հասկանալու ունակություն
  • Անհատական և թիմային արդյունավետ աշխատանքի ունակություն
  • Արագ սովորելու կարողություն
  • Ժամանակի գերազանց կառավարում, ժամկետների մեջ տեղավորվելու հարցում բարձր կարգապահություն
  • Հետաքրքրասիրություն
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 01․05․2018թ․:

ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՄՐԱՊՆԴՎՈՒՄ Է ԵՊՀ-ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակում ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կազմակերպել էր հանդիպում նախարարության ներկայացուցիչների հետ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում կազմակերպվել էր «Տուրիզմի զարգացման հեռանկարները ՀՀ-ում և թափուր աշխատատեղեր» խորագրով հանդիպում «Արշավներ ակումբ» տուրիստական ընկերության հիմնադիր տնօրեն Ռուբեն Բաղդիշյանի հետ:
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԿԵՆՏՐՈՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԲՈՒՀ-ԳՈՐԾԱՏՈՒ ԿԱՊԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՔԱՅԼԵՐԸ
ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի է ունեցել հանդիպում «Կոկա-կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Քնար Ծատուրյանի հետ։ Վերջինս ուսանողներին է ներկայացրել ընկերության գործունեությունը և առաջարկած երիտասարդական նախագծերը, որոնք ուղղված են կարիերա ստեղծելուն ու զարգացնելուն: