կամ
Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Արարատ քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:

Ծրագրի իրականացման վայր՝

ՀՀ, ք. Արարատ

Ծրագրի մասնակիցները`

  • Կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
  • Կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
  • Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:

Մասնակցության պայմաններ`

  • Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
  • Բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):

Անհրաժեշտ է ներկայացնել`

  • Ծրագրի մասնակցության լրացված հայտ
  • Անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով
  • Բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:

Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը և անցկացման վայրը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 02.05.2018թ.:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՊՐԱԿՏԻԿԱՅԻ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ Ռ. Շումանի անվան սրահում այսօր ԵՊՀ գործընկեր ընկերության ներկայացուցիչները հանդիպել են համալսարանականների հետ:
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՓԲԸ-Ն ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ԿՆՔԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանն այսօր համագործակցության հուշագիր են կնքել:
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ-Ն ԵՎ «ՀԱՅՓՈՍՏ»-Ը ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում: