Պրակտիկա՝ «Կոկա-Կոլա» ընկերությունում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման բաժնում:
Հիմնական պարտականություններ
- Աշխատանքային պայմանագրերի պատրաստում՝ Աշխատանքային օրենսգքրի պահանջներին համապատասխան
- Մասնակցություն տարբեր փաստաթղթերի կազմման աշխատանքներին
- Աջակցություն ներքին հաճախորդներին
- Աջակցություն կադրերի բաժնի մասնագետին՝ կապված ընթացիկ առաջադրանքների հետ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Սոցիոլոգիայի կամ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետների համապատասխան մասնագիտացում
- Կրթական փայլուն առաջադիմություն
- Թիմում աշխատելու մեծ մոտիվացիա:
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.05.2018թ.: