Նախաորակավորման ծրագիր
ՊՐԱԿՏԻԿԱ
«Արդշինբանկ» ՓԲԸ-ի Թալին քաղաքի մասնաճյուղը նախաորակավորման ծրագրի հնարավորություն է ընձեռում ֆինանսաբանկային համակարգում աշխատանքային փորձ չունեցող երիտասարդների համար:
Ծրագրի իրականացման վայր՝
ՀՀ, ք. Թալին
Ծրագրի մասնակիցները`
- Կստանան գործնական գիտելիքներ բանկային գործի վերաբերյալ
- Կծանոթանան բանկի կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման սկզբունքներին և ընթացակարգերին
- Բանկի կողմից համապատասխան թափուր հաստիքների համար հայտարարված մրցույթներին մասնակցելիս կունենան պատրաստվածության առավել բարձր մակարդակ:
Մասնակցության պայմաններ`
- Բարձրագույն կրթություն (առնվազն բակալավրի աստիճան)
- Բարձր առաջադիմություն (ավարտական վկայականին կից գնահատման թերթիկի բալային միջին գնահատականը պետք է կազմի գնահատման բալային համակարգի առավելագույն արժեքի առնվազն 75%-ը):
Անհրաժեշտ է ներկայացնել`
- Ծրագրի մասնակցության լրացված հայտ
- Անձը հաստատող փաստաթղթի պատճեն` սքանավորված տարբերակով
- Բուհի դիպլոմի (մագիստրատուրայի, իսկ վերջինիս բացակայության դեպքում՝ բակալավրիատի) և միջուկի պատճեն:
Ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են ամբողջական փաթեթն ուղարկել acc@ysu.am էլ. հասցեին`թեմա (subject) բաժնում նշելով ծրագրի անվանումը և անցկացման վայրը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 20.05.2018թ.: