կամ
Պարսկախոս գործընկերների աջակցման մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Դիջիթեյն» ՓԲԸ-ին անհրաժեշտ է պարսկախոս գործընկերների աջակցման մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Հանդես գալ որպես հաճախորդների հիմնական կոնտակտային անձ և ստեղծել երկարաժամկետ համագործակցություն
  • Աջակցել հաճախորդներին էլեկտրոնային նամակների, հեռախոսի, օնլայն պրեզենտացիաների և հանդիպումների միջոցով
  • Զարգացնել հուսալի խորհրդատվական հարաբերություններ հիմնական գործընկերների և գլխավոր հովանավորների հետ
  • Ապահովել ընկերության կողմից ներկայացվող լուծումների առաջարկների ժամանակին տրամադրումը հաճախորդներին՝ համապատասխան նրանց պահանջներին
  • Բարելավել աշխատանքի իմացությունը կրթական ծրագրերին մասնակցության շնորհիվ, կարդալ մասնագիտական նյութեր
  • Անձնական կապերի պահպանում
  • Մասնակցություն մասնագիտական միջոցառումներին
  • Բաժնի և ընկերության հեղինակության բարելավում և նոր պատվերների ընդունում
  • Հաճախորդների կողմից ընկերության արտադրանքի օգտագործման վերահսկում և վերլուծություն
  • Համագործակցել վաճառքի թիմի հետ նոր հաճախորդների ներգրավման և առկա հաճախորդների հետ համագործակցության զարգացման նպատակով
  • Կապող օղակ հանդիսանալ հաճախորդի և թիմի միջև:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն
  • Հաճախորդների սպասարկման կամ գործընկերների աջակցման ոլորտում համապատասխան աշխատանքային փորձ
  • Հայերենի, անգլերենի և պարսկերենի գերազանց իմացություն (ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • Հաղորդակցման, ներկայացման և ընկերության բոլոր աշխատակիցների, ինչպես նաև ղեկավարների հետ արդյունավետ ներգործելու ունակություններ
  • Հաճախորդների կարիքներին համապատասխան հաճախորդամետ լուծումների պատվիրակման փորձ
  • Մի քանի նախագծերում միաժամանակ աշխատելու ունակություն՝ ուշադիր լինելով մանրուքների նկատմամբ
  • Լսելու, բանակցությունների վարման և ներկայացման գերազանց հմտություններ
  • Գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Արդյունքների վրա հիմնված միջավայրում աճելու կարողությունՄոտիվացիա և բարձր ճնշման տակ աշխատելու ունակություն
  • Առաջադրանքների մեջ առաջնահերթությունները որոշելու հմտություն
  • Քննադատական մտածելակերպ և խնդիրների լուծման հմտություններ
  • Ժամանակի կառավարման և նախագծերի ղեկավարման գերազանց հմտություններ:

Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 07.06.2018թ.:

ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը:
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
ՍՏՈՐԱԳՐՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ԵՊՀ-Ի ԵՎ «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը և «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ ԵՎՐՈՊԱ» ընկերության տնօրեն Կիրիտ Վելանին ստորագրեցին համագործակցության հուշագիր:
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ: