կամ
Մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է մարքեթինգային հետազոտությունների բաժնի պետ:

Աշխատանքային ժամեր

09:00 - 18:00

Հիմնական պարտականություններ

  • Կազմակերպել մարքեթինգային բնույթի ուսումնասիրությունների իրականացումը
  • Իրականացնել ուսումնասիրությունների արդյունքում ստացված տվյալների վերլուծություն, եզրակացությունների և առաջարկների ներկայացում
  • Մրցակցային շուկայի պարբերաբար ուսումնասիրում և համեմատական վերլուծության ներկայացում
  • Մոնիտորինգային տվյալների հավաքագրում,
  • Սոցիոլոգիական հարցումների իրականացման կազմակերպում,
  • Մարքեթինգային արշավների վերլուծություն, թեստավորում և արշավների արդյունքների վերլուծություն,
  • Թիրախային խմբերի վարքագծային վերլուծության կազմակերպում,
  • Մարքեթինգային հետազոտություններ իրականացնող կազմակերպությունների համար համապատասխան բրիֆերի մշակում,
  • Կոորդինացնել տարբեր ձևաչափի գովազդային նյութերի պատրաստման աշխատանքները,
  • Կոորդինացնել տեղեկատվության տարածումը Բանկի ներքին և արտաքին հաղորդակցման ուղիներով, այդ թվում Բանկի կայքէջում և սոցիալական ցանցերում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի և/կամ սոցիոլոգիայի ոլորտում
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն
  • Համակարգչային ծրագրերի իմացություն (Word, Excel, PowerPoint, Corel Draw Photoshop)
  • SPSS կամ SATA վերլուծական ծրագրի տիրապետում
  • Վերլուծական հմտություններ
  • Թիմային աշխատանքի հմտություն
  • Ստեղծագործ մտածելակերպ:

Ցանկացողները կարող են դիմումի ձևի լրացված տարբերակը ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 08.06.2018թ.:

Ֆակուլտետ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՏԱՐ ԼԵԶՎԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ, ՔԱՆԻ ՈՐ ՄԵՆՔ ԵՐԿԻՐ ԵՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ». «ԱՔՎԱՐԻՈՒՍ ԹՐԱՎԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՏՆՕՐԵՆ ՏԻԳՐԱՆ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ԵՊՀ գրադարանի մասնաշենքի «Հովհաննես Ադամյան» սրահում այսօր տեղի է ունեցել հանդիպում «Աքվարիուս Թրավել» ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Ղահրամանյանի և ներգնա տուրիզմ բաժնի ղեկավար Մարիամ Ղահրամանյանի հետ:
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
«ԳԱՂԱՓԱՐԻՑ՝ ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ»․ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑ ԵՊՀ-ՈՒՄ
Երևանի պետական համալսարանի Հովհաննես Ադամյան սրահում այսօր տեղի է ունեցել «Գաղափարից՝ բիզնես պլան» խորագրով մեկօրյա սեմինար-դասընթաց։
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ ԻՋԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշավան Մակարյանի առաջարկով մասնաճյուղի արտաքին կապերի բաժնի ու ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի կողմից համատեղ իրականացվեց «Հեռանկարներ և նոր հնարավորություններ. ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողները Մայր բուհում» ծրագիրը: