կամ
Տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչությունում անհրաժեշտ է տեխնիկական առաջադրանքների մշակման բաժնի մասնագետ:

Աշխատանքային ժամեր

09:00 - 18:00

Հիմնական պարտականություններ

  • Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների դիտարկում, խմբագրում, վերլուծություն, բիզնես պահանջի ճշգրտում, անհամապատասխանությունների հայտնաբերում, փոփոխությունների վերահսկում, վերահասցեագրում համապատասխան ստորաբաժանումներին
  • Օժանդակում ծրագրային փոփոխության առաջարկների ձևակերպման պրոցեսում
  • Ծրագրային փոփոխության նախագծերի և տեխնիկական առաջադրանքների իրականացման աշխատանքների կոորդինացում
  • Ծրագրային փոփոխության նախագծերի, տեխնիկական առաջադրանքի մշակում և կազմում
  • Ծրագրային ապահովման ստեղծման գործընթացների հետ առնչվող ներքին իրավական ակտերի կազմում և խմբագրում
  • Ծրագրային ապահովման ստեղծման առաջարկների վերաբերյալ քննարկումների կազմակերպում, արդյունքների ամփոփում և շահագրգիռ կողմերի հետ համաձայնեցում
  • Ծրագրային ապահովման պահանջմունքների բացահայտում
  • Բիզնեսի համար ՏՏ լուծումների ուսումնասիրություն
  • Ընթացիկ և կատարված նախագծերի վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների կազմում
  • Ծրագրային ապահովման/ինֆորմացիոն ենթակառուցվածքների տեխնիկական նկարագրության մշակում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում
  • Բանկերում շահագործվող համակարգերի և ծրագրերի իմացությունը ցանկալի է
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
  • Լարված միջավայրում աշխատելու ունակություն
  • Հետաքրքրվածություն/փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում
  • Զարգացած համակարգչային հմտություններ
  • Տեխնիկական գիտելիքների ձեռքբերման կարողություն
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու, մշակելու և ձևավորելու հմտություններ
  • Ծրագրային ապահովման համար կիրառվող տեխնոլոգիաների մասին պատկերացում
  • Ծրագրավորման լեզուների իմացությունը ցանկալի է
  • Վերլուծական հմտություններ
  • Մտքերը գրավոր ձևակերպելու ունակություն
  • Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն
  • Արագ սովորելու և հարմարվելու ունակություն
  • Թիմային աշխատանքի և շփման զարգացած հմտություններ
  • Ֆինանսաբանկային կամ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն:

Ցանկացողները կարող են դիմումի ձևի լրացված տարբերակը ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 11.06.2018թ.:

Ֆակուլտետ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
100-ԱՄՅԱԿԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ. ՀԱՐՅՈՒՐԱՄՅԱԿԸ ՄԻԱԺԱՄԱՆԱԿ Ե՛Վ ՎԵՐՋՆԱԿԵՏ Է, Ե՛Վ ՄԵԿՆԱԿԵՏ, ՈՐԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ ԳՏՆՎՈՒՄ ԻՐԵՆՑ ՈՒՍՈՒՄԸ ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ՍՏԱՑՈՂ ԲՈԼՈՐ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը, ավանդույթի համաձայն, ամեն տարի հավաքագրում է շրջանավարտների տվյալները, որպեսզի կարիերայի զարգացմանն ուղղված միջոցառումների և թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվությունը հասանելի դարձնի նրանց:
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԿԵՆՍԱՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ. ՀԱՆԴԻՊՈՒՄ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն ու ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնն այսօր կազմակերպել էին «ԵՊՀ մանրէաբանական կենսատեխնոլոգիաների հնարավորությունների կիրառումը ՀՀ աշխատաշուկայում» խորագրով միջոցառում:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՍՈՎՈՐՈՒՄ ԵՆ ԿԱՌԱՎԱՐԵԼ ԺԱՄԱՆԱԿԸ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր «Ժամանակի կառավարման հմտությունները» թեմայով սեմինար-դասընթաց։