Պրակտիկա՝ «Կոկա-Կոլա» ընկերությունում
ՊՐԱԿՏԻԿԱ
«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն պրակտիկայի հնարավորություն է ընձեռում ընկերության IT բաժնում:
Հիմնական պարտականություններ
- Աշխատել ընկերության IT բաժնում տարբեր մասնագետների հետ
- Աջակցել իր անմիջական ղեկավարին տարբեր բաժիններում առաջացած ցանցային խնդիրների լուծման հարցում
- Օգնել տեղադրել նոր համակարգիչներ նոր աշխատակիցների համար:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն մաթեմատիկական մոդելավորման կամ հաշվողական տեխնիկայի ոլորտներում (ներկայումս նշված բաժիններում սովորող ուսանողներ)
- Կոկա-Կոլայի թիմում աշխատելու մեծ մոտիվացիա:
Ցանկացողները կարող են ռեզյումեները ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով պրակտիկայի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 25.06.2018թ.: