կամ
Հաճախորդների սպասարկման մենեջեր
ԱՇԽԱՏԱՆՔ
«Ամերիաբանկ» ՓԲԸ-ին անհրաժեշտ է հաճախորդների սպասարկման մենեջեր:

Հիմնական պարտականություններ

  • Բանկի հաճախորդներին խորհրդատվություն տրամադրել և պատշաճ կերպով ներկայացնել բանկի կողմից մատուցվող ցանկացած ծառայություն
  • Կազմել բանկային, ավանդային և քարտային (դեբետային և կրեդիտային) հաշիվների բացման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը և վավերացնել փաստաթղթերի ամբողջականությունն ու ճշտությունը
  • Բացել բանկային, ավանդային, քարտային հաշիվներ և տրամադրել թողարկված պլաստիկ քարտերը
  • Կազմել և վարել հաճախորդի թղթապանակը` թղթային և էլեկտրոնային տեսքով ( այդ թվում` բանկային օպերացիոն համակարգ, CRM տվյալների բազա)
  • Հետևել հաճախորդի հաշիվների շարժերին և հաճախորդին առաջարկել (վաճառել) նոր բանկային ծառայություններ
  • Հանդիսանալ միջնորդ օղակ “հաճախորդ-բանկի ստորաբաժանումներ” հարաբերությունների ընթացքում
  • Պատրաստել և հաճախորդին տրամադրել հաշիվներից քաղվածք, տեղեկանք և այլ տեղեկատվական նյութեր
  • Անմիջական ղեկավարությանը ներկայացնել համապատասխան հաշվետվություններ:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսների, հաշվապահության կամ տնտեսագիտության ոլորտներում
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ (որից, առնվազն վեց ամիսը հաճախորդների սպասարկման ոլորտում)
  • Խմբային աշխատանքի, հաղորդակցման և խնդրահարույց իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու հմտություններ
  • Բանկային գործի և հաշվապահական հաշվառման հիմնական սկզբունքների իմացություն
  • Բանկային և քաղաքացիական օրենսդրության տարրական գիտելիքներ
  • MS Word, Excel, “AS-Bank 4.0 Գործառնական օր” համակարգչային ծրագրերի իմացություն
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն
  • Հաղորդակցման հմտություններ և կիրթ պահելաձև
  • Ուշադիր և զգոն աշխատելու ունակություն
  • Թիմային աշխատանքի ունակություններ
  • Արագ որոշումներ կայացնելու, խնդրահարույց իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված ձևը, ըստ հայեցողության նաև CV-ն, ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 09.08.2018թ.:

Ֆակուլտետ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՆՈՐԱՐԱՐ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Այսօր տեղի ունեցավ «Աջակցություն ուսմանը՝ ապագայի ներդրում» խորագրով ծրագրի արդյունքների ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի հետ:
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՑ ՄԻԱՅՆ ԴՐԱԿԱՆ ՀՈՒՇԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ. ԵՊՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2018
Ամեն տարի՝ հունիսի 15-ից հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում, ԵՊՀ շրջանավարտները ստանում են իրենց դիպլոմները: Այսօր հանդիսավոր արարողությամբ իրենց ավարտական վկայականները ստացան Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտները:
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐՆ ՈՒ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Այսօր ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ «Intership Hunt. Որոնի՛ր և գտի՛ր քո հնարավորությունը» խորագրով տոնավաճառը: