կամ
Իրավաբանական բաժնի հավաքագրումների մասնագետ
ԱՇԽԱՏԱՆՔ
«ԱԳԲԱ Լիզինգ» ՎԿ ՓԲԸ-ին անհրաժեշտ է իրավաբանական բաժնի հավաքագրումների մասնագետ:

Հիմնական պարտականություններ

  • Ապահովել ընկերության իրավական գործունեության իրականացումը` համակարգելով աշխատանքները կապված դատական և կատարողական գործընթացների հետ ներառյալ իրավունքի վերականգնումը և գրավի իրացումը
  • Իրականացնել հանդիպումներ հաճախորդների հետ և ընդունել համապատասխան որոշումներ գործընթացների հետագա վատթարացումը կանխելու նպատակով, ներկայացնել առաջարկություններ առաջացած խնիրներից խուսափելու կամ դրանց լուծման ուղղությամբ
  • Ձեռք բերել տեղեկատվություն խնդրահարույց լիզինգի առարկաների գտնվելու վայրի, շահագործողի, վիճակի մասին, համապատասխան հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ձեռք բերված տեղեկատվությունը, յուրաքանչյուր դեպքում, ելնելով դրա առանձնահատկություններից, առաջարկել լիզինգի առարկաների հետ վերադարձման հնարավոր տարբերակներ
  • Իրականացնել հետ վերադարձված լիզինգի առարկաների տեղափոխման և տեղակայման հետ կապված գործողությունների կազմակերպումը, համապատասխան մշտական հանձնաժողովներին ներկայացնել առաջարկություններ դրանց հետագա տնօրինման, տիրապետման և օգտագործման մասին, կատարել կամ օժանդակել նշված հանձնաժողովների ընդունած որոշումների կատարմանը
  • Ընկերության իրավաբանի բացակայության դեպքում կազմել հայցադիմումներ, վճարման կարգադրություններ, միջնորդություններ և անհրաժեշտ այլ գրություններ` ապահովելով դրանց մուտքագրումը հասցեատեր կազմակերպություններ
  • Վերահսկել կազմակերպության կողմից դատական մարմիններին և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ներկայացված հայցերի, դիմումների, միջնորդությունների կատարման ժամկետները, ինչպես նաև hետևել դատական և գործադիր մարմինների կողմից դրանց կատարման բնականոն ընթացքին, մասնակցել դատական նիստերին և իրականացնել համապատասխան լիազորագրով տրված իրավունքները
  • Համակարգել խնդրահարույց վարկերի հավաքագրման փաստաթղթաշրջանառությունը, այդ թվում` իրականացնել դրանց վերաբերյալ գործավարությունն ու սահմանված կարգով պահպանումը
  • Փորձաշրջան անցնողների ուսուցուման ապահովում
  • Կանոնակարգերի և կազմակերպության գործունեության բարելավման վերաբերյալ առաջարկությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը
  • Գլխավոր տնօրենի և նրա տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարում:

Պահանջվող որակավորումներ և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն իրավագիտության ոլորտում
  • Աշխատանքային փորձը պարտադիր է (ցանկալի է բանկային ոլորտում)
  • Վերլուծական կարողություններ
  • MS Office ծրագրային փաթեթի իմացություն (Word, Excel)
  • Արդյունավետ բանակցելու և հաղորդակցվելու հմտություն
  • Թիմային աշխատելաոճԼարված պայմաններում աշխատելու ունակություն,
  • Հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և ռուսերենի իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները կարող են դիմում-հայտի լրացված տարբերակը ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով աշխատանքի անվանումը:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 31.07.2018թ.:

Ֆակուլտետ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՄԱՐԴՈՒ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԻՐ ՄԵՋ է». ՄՈՒՇԵՂ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ այսօր ԵՊՀ Չարենցի անվան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում լայֆ և բիզնես քոուչ, գործարար Մուշեղ Ավետիսյանի հետ:
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«ՀՈՒԶԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ԿԱՐԻԵՐԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԵՋ». ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի և «Գոյ» գիտագործնական համալիրի հետազոտությունների նորարարական կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր կայացավ «EQ. հուզական բանականության դերը կարիերայի զարգացման և ինքնակառավարման մեջ» խորագրով սեմինար-դասընթաց:
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
ԱՎԱՐՏՎԵՑ «ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՋԱԿՑՈՒՄ» ԾՐԱԳԻՐԸ
Այսօր Ադամյան սրահում տեղի ունեցավ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի ու «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական կազմակերպության համագործակցությամբ իրականացվող ծրագրի փակման արարողությունը: