Ակումբավար (կամավորական աշխատանք)
ԿԱՄ. ԱՇԽԱՏԱՆՔ
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին անհրաժեշտ են «Երիտասարդների հզորացում քաղաքացիական կրթության և միջմշակութային հաղորդակցության միջոցով» ծրագրում կամավոր ակումբավարներ:
Ծրագրի տևողությունը՝ 01.10.2018 - 31.07.2019
Հիմնական պարտականություններ
- Թիմակիցների հետ միասին կազմակերպել և իրականացնել ծրագրի շրջանակներում գործող կրթական/երիտասարդական ակումբի ամենշաբաթյա հանդիպումները
- Նպաստել ակումբի տեսանելիության բարձրացմանը
- Մասնակցել ծրագրի ակումբների պատասխանատուների համար կազմակերպվող ուսուցողական դասընթացներին
- Օգտվել էլեկտրոնային պլատֆորմում տեղադրվող ուսուցողական նյութերից
- Պլանավորել և իրականացնել երիտասարդական նախաձեռնություններ:
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Մտահոգվածություն երիտասարդական և սոցիալական հիմնախնդիրներով
- Նախաձեռնողականություն
- Համայնքին ծառայելու պատրաստակամություն:
Ցանկացողները կարող են ռեզյումեներն ուղարկել ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի acc@ysu.am էլեկտրոնային հասցեին` թեմա (Subject) բաժնում նշելով կամավորական աշխատանքի անվանումը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 24․09․2018թ․: